Այդ հարցի պատասխանը առ այսօր չունեմ, բայց Մեսչյանը` Մեսչյանն է... մեծ Մաեստրոն. Դավիթ Խաժակյան
«Շինթույլտվություն Կամազների դիմաց» գործարքներն ուսումնասիրելիս մտածում էի, թե պատկառելի կյանքի փորձ և հեղինակություն ունեցող մարդուն ի՞նչը պետք է դրդի նման էժան գործարքների մաս կազմել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը` անդրադառնալով Արթուր Մեսչյանի հրաժարականին:
«Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Շինթույլտվություն Կամազների դիմաց» գործարքներն ուսումնասիրելիս մտածում էի, թե պատկառելի կյանքի փորձ և հեղինակություն ունեցող մարդուն ի՞նչը պետք է դրդի նման էժան գործարքների մաս կազմել:
Այդ հարցի պատասխանը առ այսօր չունեմ, բայց Մեսչյանը` Մեսչյանն է... մեծ Մաեստրոն:
Անգամ քաղաքացիների` շինարարական բնույթի տասնյակ բողոքներ լսելուց հետո գալիս էի տուն, վերանում այդ ամենից և լսում.
«Ամենը ձեզ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ
Եվ նյարդերից հյուսված կյանքիս էջերը:
Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ
Եվ խաբկանքներից հյուսված ճամփաները,
Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,
Զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր:
Ամենը ձեզ` քարոզների խորհուրդն անգին:
Ճանկեք կյանքի ձեր մարտնչած փառքերը,
Իսկ ինձ թողեք ընկերներիս սրտերն ազնիվ
Եվ տարերքին տրված խելառ օրերը»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...