«Ժողովուրդ». Հավանաբար աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն նոր պաշտոն կստանա Երևանի քաղաքապետարանում
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ օգոստոսի 6-ին աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն ստանա: Ընդ որում, տեղեկությունների համաձայն` նա կարող է առաջիկայում նշանակվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար:
Նկատենք, որ չնայած Արման Սարգսյանն այլևս չի զբաղեցնում ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, սակայն նա շարունակում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին միջնորդել այս կամ այն մարդուն պաշտոնի նշանակելու հարցում: Նկատենք, որ Արման Սարգսյանն ու Հայկ Մարությանը մանկության ընկերներ են, և հենց դա է պատճառը, որ քաղաքային իշխանությունների աշխատակազմում մեծ թիվ էին կազմում նախկին ոստիկանները, և Հայկ Մհրյանը ևս մինչև փոխոստիկանապետ նշանակվելը եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը:
Եվ ահա, այժմ, երբ Մհրյանը կրկին անգործ է, նախկին ոստիկանապետը միջնորդել է նրան նոր պաշտոն տալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Հայկ Մհրյանին, սակայն նա նշեց, թե նման առաջարկ այս պահին չի ստացել` չհերքելով, որ Արման Սարգսյանն իր հարազատն է: «Նման առաջարկ չեմ ստացել, երբ ստանամ, կտեղեկացնեմ», - նշեց նա»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...