Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-ից 100-ով ավելի ցածր է. Թորոսյան
Երեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք, կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակներում, որի մասին մենք վերջին մի քանի շաբաթներին խոսում ենք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, Կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-ից 100-ով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրն արձանագրված դեպքերը։ Այն տրամաբանությունը որ մենք նշում ենք՝ ռեալ հնարավարություն ունենք այս թվերն իջեցնելու մնում է ուժի մեջ։ Դրանից բխող ունենք նաեւ բավական թեթեւ վիճակ հիվանդանոցային համակարգում՝ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող։ Ունենք իջած թվեր՝ ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտներ, որը տատանվում է 300-ի շրջանակներում, այս իջեցման միտումը նույնպես պահպանվում է։ Ռեանիմացիոն հիվանդները շատ երկար են պառկում ռեանիմացիաներում»,- ասաց նախարարը։
Թորոսյանի խոսքով՝ հաղթահարման փուլը շարունակվում է. կանոններն ու ջանքերն իրենց արդյունքը տալիս են. «Իհարկե ես չեմ կարծում, թե զրոյին մոտենալու նպատակ պետք է դնենք մեր առաջ: 50-100-ի շրջանակներում պահելը մեզ համար նույնպես պետք է ընդունելի լինի, քանի որ շատ դժվար է լինելու հասնել զրոյին միայն կանոնները պահելով»:
Նմանատիպ հոդվածներ
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...