Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ, Պավլիկ Մանուկյանին՝ 9 տարի. դատախազների միջնորդությունը
Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվեց «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը։
Նիստում դատախազները հանդես եկան մեղադրական ճառերով: Նրանք պահանջեցին խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով` (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը): Այս մասին փոխանցում է 24news -ը:
Դատախազը պահանջեց Պավլիկ Մանուկյանին և Սեդրակ Նազարյանին ազատարկել 9, Գագիկ Եղիազարյանին, էդվարդ Գրիգորյանին և Արեգ Կյուրեղյանին 8 տարի վեց ամիս ժամկետով։ Վարուժան Ավետիսյանին և Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել, Արմեն Բիլյանին ազատազրկել 21 տարի ժամկետով ։ Սմբատ Բարսեղյանին ազատազրկել ցմահ, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով։
Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...