ՌԴ ժուռնալիստների միությունը բողոք է հայտնել Բելառուսի իշխանություններին՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների համար
Ռուսաստանի ժուռնալիստների միությունը Բելառուսի իշխանություններին բողոք է հայտնել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների կապակցությամբ: Այս մասին նշված է ՌԴ ժուռնալիստների միության հրապարակած հայտարարությունում:
«Ականատեսների վկայությամբ, բելառուսական ոստիկանությունը և հատուկջոկատայինները լրագրողների նկատմամբ հատուկ դաժանություն են կիրառում: Լրագրողներին ծեծում են, կոտրում են թանկարժեք տեխնիկան, առգրավում են անձնական իրերը: Միությունը Բելառուսի իշխանությունների նման գործելակերպը համարում է բացարձակ անթույլատրելի և պահանջում է անմիջապես դադարեցնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ բռնությունը», – գրված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում սրված իրավիճակը չի հանդարտվում: 3 գիշեր շարունակ ընտրությունների արդյունքների դեմ ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել: 250-ից ավելի մարդ ցույցերից հետո հայտնվել է հիվանդանոցում: 6000-ից ավելի ցուցարար ձերբակալվել է: Իսկ ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան լքել է երկիրը՝ կոչ անելով դադարեցնել ցույցերը:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
«Օրենքով գող» ու «զոն նայող» են ձերբակալվել
ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկա...
Նարեկ Սարգսյանին տարե՞լ են հոգեբուժարան
Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսի Հայաստան տե...