«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու. ձեռի հետ էլ զորամաս էր մտել
«Հրապարակ» թերթը գրում է․
«Օգոստոսի 10-ին ՀՀ կառավարությունից բոլոր լրատվամիջոցները հաղորդագրություն ստացան, որ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։
Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ողջունել նախաճաշող զինծառայողներին և ծանոթացել ճաշացանկին, որը համապատասխանում է Զինված ուժերում ներդրվող նոր սննդակարգին։ Կառավարության ղեկավարն անձնվեր ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսել է նվերներով և մաղթել խաղաղ ծառայություն»։
Բայց մեր ուշադրությունը գրավեց այն, որ զորամաս այցելելիս վարչապետին չէին ուղեկցում ոչ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ոչ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։ Մինչդեռ, այս պաշտոնյաների ներկայությունը՝ զորամասեր այցելելիս պարտադիր է համարվում, եթե հատկապես այցելողը պետության ղեկավարն է։
Սա արարողակարգային պահանջ է։ Մեզ ասացին, որ այցը եղել է սպոնտան՝ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սիսիան՝ հանգստանալու, այսպես ասած՝ ոչ պաշտոնական այցով, եւ հանկարծ տեղում որոշել է, որ մի հատ էլ զորամաս մտնի՝ տեսնի տղերքը ոնց են, ճանապարհին նվեր տոպրակներ են գնել ու մտել զորամաս։ Այդ այցի մասին պաշտպանության նախարարն ու Գենշտաբի պետն ուշացումով են իմացել՝ պոստֆակտում։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...