Ղազախստանը վերսկսում է թռիչքները 7 երկրի հետ
Ղազախստանը վերսկսում է միջազգային թռիչքները մի շարք պետությունների, այդ թվում` Ռուսաստանի եւ Գերմանիայի հետ, հայտնում է «Sputnik-Ղազախստան»-ը` վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին:
Այսպիսով, օգոստոսի 17-ից ղազախները կկարողանան թռչել Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելառուսի Հանրապետություն, Գերմանիա, Նիդեռլանդներ, Եգիպտոս, Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն:
«Առողջապահության նախարարությունը վերը նշված երկրների ավիացիոն իշխանությունների հետ միասին նախապես մշակել է կանոնավոր ուղեւորատար թռիչքների վերսկսման հարցը: Ընդ որում, հարկ է նշել, որ ՌԴ թռիչքների համար թույլտվություն է պահանջվում ռուսական կողմից»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Թռիչքները կիրականացվեն օդային ծառայության վերաբերյալ գործող միջկառավարական համաձայնագրերի հիման վրա եւ կախված օդանավերի առեւտրային ծանրաբեռնվածությունից:
Թռիչքների ժամանակացույցին եւ տոմսերի վաճառքի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ավիաընկերությունների կայքերում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...