Դպրոցների վերաբացման հետ կապված՝ կորոնավիրուսի բռնկման 2-րդ ալիքի հավանականություն կա. Ավինյան
Հավաքների ազատության իրավունքը վերականգնվում է և որևէ այլ սահմանափակում, քան հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ դիմակների կրումը և սոցիալական հեռավորության պահպանում, չկա: Այս մասին ԱԺ հատուկ նիստին ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Նա շեշտեց, որ ո´չ ժամային, ո´չ էլ քանակական սահմանափակումներ չեն լինելու:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ արդյոք ռիսկերը հաշվարկել են, քանի որ եղանակային պայմանների փոփոխմամբ կարող է վարակն ակտիվանալ և այս առումով հավաքների, միջոցառումների անցկացումը, մասնակիցների քանակի ավելացումը ռիսկեր պարունակո՞ւմ են, թե չէ:
Տիգրան Ավինյանը նշեց, որ միանշանակ յուրաքանչյուր մեղմացում պարունակում է համաճարակային թվերի աճի որոշակի ռիսկեր, և Կառավարությունը փորձում է «հնարավորինս բալանսավորված քաղաքականություն վարել մեղմացումների առումով»:
Նմանատիպ հոդվածներ
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...