Բելառուսի ուժային կառույցների ստորաբաժանումները լքել են մայրաքաղաք Մինսկը, վերականգնվել է երթևեկությունը
Բելառուսի ուժային կառույցների ստորաբաժանումները լքել են մայրաքաղաք Մինսկը: Փողոցներից հանել են շրջափակումը, վերականգնվել է հիմնական մայրուղիներով տրանսպորտային երթևեկությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Երեկ երեկոյան Մինսկում վերսկսվել էին բողոքի ակցիաները: Բախումներ էին եղել ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինների և ցուցարարների միջև:
Մինսկի Սերեբրյանկի միկրոշրջանում, որը այս գիշեր տեղի ունեցող չարտոնված ակցիաներից մեկի էպիկենտրոնն է, ցուցարարները փորձում են բարիկադներ սարքել: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական բյուրոն:
Բացի դա, Սերեբրյանկում կեսգիշերից հետո պայթյուններ և կրակոցներ են լսվել: Интерфакс-ի հաղորդմամբ՝ տարբեր թելեգրամ ալիքներ հայտնում են, որ միկրոշրջանի ուղղությամբ մեծ թվով ՕՄՕՆ-ական, ինչպես նաև շտապօգնության մեքենաներ են շարժվում: Սոցցանցերում հայտնում են մեծ թվով տուժածների մասին:
Հիշեցնենք, որ Բելառուսի բնակիչները փողոց են դուրս եկել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո` իրենց դժգոհությունը հայտնելով արդյունքներից, որոնց համաձայն, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ձայների ավելի քան 80 տոկոսը:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
«Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են
«Կորոնավիրուսը հասցրել է հետևանքներ թողնել անշարժ գույքի շուկայի վրա: Մասնավորապես, Երևանում բնակարանների գները նվազել ե...
Վթարային ջրանջատում նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....