Ապրիլին մենք հիսուն հազար աշխատատեղի կրճատում ունեցանք. Փաշինյան
Ապրիլին, երբ երկիրը երկու ամսվա խիստ սահմանափակումների ռեժիմում էր ապրում, արձանագրեցինք, որ սոցիալական և տնտեսական խնդիրները շատ արագ տեմպերով խորանում են: Այս մասին կառավարության արտահերթ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ապրիլին մենք հիսուն հազար աշխատատեղի կրճատում ունեցանք: Տեսնում ենք, որ, այնուամենայնիվ, ինչքան էլ երևացող հատվածներում կամ առերևույթ հակահամաճարակային որոշակի կանոններ հնարավոր էր լինում պահել, ամբողջ հանրապետության տարածքում, մասնավորապես ոչ շատ տեսանելի հատվածներում տեսնում էինք, որ կանոնները ոչ մի կերպ չեն պահվում: Մյուս կողմից, մենք եկանք այն արձանագրման, որ անհնար է առանց քաղաքացիների ներգրավվածության, առանց պատասխանատվության կիսման խնդիրը լուծել: Մենք եկանք այն եզրակացության, որ կառավարությունն իր պատասխանատվության հատվածը պետք է կրի, բայց հնարավոր չէ հակահամաճարակային իրավիճակը պահել առանց քաղաքացիների մասնակցության: Այս դահլիճում մենք շատ լարված քննարկումներ ենք ունեցել՝ որոշումների հետ կապված: Որոշեցինք, որ քաղաքացիներին պետք է ուղիղ ներկայացնենք իրավիճակը, և մյուս կողմից, կառավարության թիվ մեկ պատասխանատվությունն է, որ որևէ քաղաքացի չմնա առանց պատշաճ բուժօգնության»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ խնդիրն արմատապես լուծելու հնարավորություն ենք ստացել:
«Ուզում եմ ընդգծել ոստիկանության կոշտ արձագանքը: Այսօր թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք: Սա նշանակում է, որ թվերի նվազման մասին ուղերձը քաղաքացիները չափից ավելի լավատեսորեն են ընդունում: Եթե մենք հիմա այս իրավիճակը ճիշտ չգնահատենք, կարող ենք էլի հետ գլորվել հուլիսի իրավիճակին»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց դիմակի կրման բացառիկ կարգապահության անհրաժեշտությանը:
Նմանատիպ հոդվածներ
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...