«Յուքոմը» դատի է տվել «Թիմին»՝ անբարեխիղճ մրցակցության համար
Հեռահաղորդակցության ոլորտի խաղացողներից «Յուքոմը» դատական հայց է ներկայացրել նորաստեղծ «Թիմ» ՍՊԸ-ի դեմ՝ անբարեխիղճ մրցակցության համար։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Հայցվոր կողմը հայցադիմումով խնդրել է դատարանից արգելել «Թիմ» ՍՊ ընկերությանը՝ անբարեխիղճ մրցակցությունը, այն է՝ դադարեցնել «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի կնքման շուրջ բանակցություններ վարելը և (կամ) «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման բանակցող գործարքը (ներառյալ ստորագրել, գրանցել ծագող իրավունքները և կատարել ցանկացած այլ գործողություն, որն ուղղված է գործարքի կնքմանը)։
Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Հովիկ Շահնազարյանին։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) համաձայնություն էր տվել, որ «Թիմը» ձեռք բերի «Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ Նույն օրը գործարքին թույլտվություն էր տվել նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ պայմանով, որ «Բիլայնի» աշխատակիցների զանգվածային կրճատումներ չպետք է կատարվեն։
Ավելի ուշ ՀԾԿՀ որոշումներից մեկով պարզ դարձավ, որ «Վեոն Արմենիան» գնելուց հետո «Թիմը» որոշել է վերջինիս շարժական և անշարժ գույքերն ու բաժնետոմսերը գրավադնել «Արդշինբանկում»։ Գործարքի հստակ գին չի նշվում։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...