Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին. Hraparak
Hraparak.am -ի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին կայացել է Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքը, գաղտնիության պայմաններում։ Խնջույքի բոլոր մասնակիցներին արգելված է եղել հարսանիքի մասին հիշատակող որևէ գրառում կամ լուսանկար հրապարակել։ Միջոցառմանը մասնակցած մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցել է հարսանիքին, ուղղակի թիկնազորն ուշի ուշով հետևել է հյուրերին, վերահսկել է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում անցկացված միջոցառումից որևէ ապացույց չհայտնվի համացանցում։ Նորապսակները ևս որևէ լուսանկար չեն հրապարակել, միայն երեկ հարսը՝ Հայկուհի Ղալումյանը, հայաստանյան հանգստյան տներից մեկից լուսանկարներ է հրապարակել, որի տակ շնորհավորանքներ և երջանկության մաղթանքներ են գրվել, ինչից հասկացվում է, որ խոսքն ամուսնության մասին է։
Լրատվամիջոցը կապվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ եւ խնդրել մեկնաբանել Արտակարգ դրության պայմաններում իր եղբոր դստեր հարսանիքի փաստը։ Նա հաստատեց, որ հարսանիքը եղել է, կայացել է շաբաթ օրը, բայց հերքեց, որ միջոցառմանը վարչապետն էլ է մասնակցել։
«Ոչ, մասնակցել են նեղ բարեկամներ՝ մի քանի հոգու կարգի, ոչ՝ ավել»,-ասաց Ղալումյանը։ Ապա հավելեց․ «Վարչապետը ներկա չի եղել, վարչապետը էդ օրը Սիսիան ա եղել։ Վարչապետի էջում էլ ահագին նյութեր կան, տեսանյութեր, որ ինքը Սիսիան ա»։ Սակայն վարչապետը Սիսիանի զորամաս այցելել է օգոստոսի 10-ին, գոնե այդպես է գրված պաշտոնական հաղորդագրության մեջ, իսկ իջեւանյան հարսանիքը կայացել է շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին։ Եւ հարց է ծագում՝ ինչու են գաղտնի պահել հարսանիքի փաստը, եթե ընդամենը «մի քանի հոգի է մասնակցել» եւ Արտակարգ դրության ռեժիմի խախտում չկա։
Պատգամավոր Ղալումյանն ասում է. «Երաժշտություն չի եղել, իմ ընկերներից չեն եղել, մեր ընտանիքն է եղել, մեկ էլ փեսայի ընտանիքը, նշել ենք մեր ռեստորանում»։ Ասացիք՝ 20 հոգուց ավելի չե՞ն եղել։ «Չէ․․․ հնարավոր է՝ մի քանի հոգի՝ 34 հոգի, տենց, մանրամասն չեմ հիշում, գիտեմ, որ երեք, թե չորս հատ փոքր սեղան ա եղել»,- ասաց Վահե Ղալումյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...