Լիբանանի իշխանությունները նախազգուշացվել են վտանգավոր քիմիկատների մասին պայթյունից դեռ 2 շաբաթ առաջ
Լիբանանի իշխանությունները տեղյակ են եղել մայրաքաղաքի գլխավոր նավահանգստում պայթյունավտանգ քիմիկատների պահպանման վտանգի մասին ավերիչ պայթյունից երկու շաբաթ առաջ, որի զոհ Է դարձել ավելի քան 200 մարդ: Լիբանանյան հատուկ ծառայությունները նախազգուշացրել են նախագահին եւ վարչապետին, որ 2,7 տոննա ամոնիակային սելիտրան կարող է օդ բարձրանալ եւ քանդել Բեյրութի կեսը դեռեւս հուլիսի 20-ին, այս մասին հետեւում է Reuters գործակալության ուսումնասիրած պայթյունի պատճառների մասին զեկույցից:
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհ Է դարձել ավելի քան 200 մարդ, տուժել է մոտ 6 հազար մարդ: Պայթուցիկ ալիքը զգալի վնաս է հասցրել քաղաքի տարածքում գտնվող բազմաթիվ շենքերին, դեպքի վայրից մոտ գտնվող շինություններն ամբողջությամբ ոչնչացվել են:
Տնտեսական ճգնաժամը, որում գտնվում է Լիբանանը, խորացել է։ Քաղաքականը՝ նոր է սկսվում. նախօրեին Լիբանանի կառավարությունը հրաժարական տվեց։ Աղետից հետո առաջին օրերի սուգը փոխվել է զայրույթով. լիբանանցիները տեղի ունեցածի համար մեղադրում են իշխանություններին։
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...
«Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են
«Կորոնավիրուսը հասցրել է հետևանքներ թողնել անշարժ գույքի շուկայի վրա: Մասնավորապես, Երևանում բնակարանների գները նվազել ե...