Կյանքի բացարձակ ցուցումով վիրահատված, կորոնավիրուսով վարակված 73-ամյա կինը դուրս է գրվել լավացմամբ
Հուլիսի 15-ին COVID 19 բուժող այլ հաստատությունից ծանր վիճակում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն է տեղափոխվել 73-ամյա կին և հոսպիտալացվել է Վերակենդանացման բաժանմունքում` աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, հիպերտոնիա և մի շարք այլ հիվանդությունների ախտորոշմամբ: Այս մասին տեղեկացնում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից։
Հետազոտությունների ընթացքում ախտորոշվել է սիգմայաձև աղու (հաստաղի) թափածակում, կյանքի բացարձակ ցուցումով , անհետաձգելի կարգով վիրահատվել է: Վիրահատող բժիշկն է Սերգեյ Միրզոյանը: Հետվիրահատական շրջանում համապատասխան բուժում ստանալուց 3 շաբաթ հետո կորանավիրուսի նմուշառման արդյունքները բացասական են եղել, որովայնի շրջանում գանգատներ չի ունեցել, դուրս է գրվել լավացմամբ: 73-ամյա կինը հիմա տանն է, հետվիրահատական վերքը լավանում է` առաջնային ձգումով:
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...