
Այն ինքնաթիռը, որը մեզ տարել էր, դրանով 37 լիբանանահայ վերադարձել է Հայաստան. Հրաչյա Հակոբյան

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցավ հզոր պայթյուն, որի հետևանքով 150-ից ավելի մարդ մահացավ, 60 մարդ անհետ կորած է, իսկ վիրավորների թիվն անցնում է 5000-ը։
Հայաստանը պատրաստակամություն հայտնեց օգնություն տրամադրել բարեկամ Լիբանանի ժողովրդին և այնտեղ ապրող մեր հայրենակիցներին։ Շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին, Բեյրութ մեկնեց առաջին ինքնաթիռը Հայաստանի տրամադրած օգնությունով։ Բեյրութ մեկնած պատվիրակության կազմում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը։
Հայերի շրջանում զոհերի թիվը երեկվա դրությամբ 13 կամ 14 է, վիրավորները շատ են, նրանց վիճակը կայուն է: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Լրատվամիջոցի հարցին՝ կա՞ն լիբանանահայեր, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, հայ-լիբանանական բարեկամական խմբի ղեկավարը նշեց. «Այն ինքնաթիռը, որը մեզ տարել էր, դրանով 37 լիբանանահայ վերադարձել է Հայաստան։ Դեսպանատունն է այդ մարդկանց ցուցակագրել՝ առաջնահերթություն տալով այն մարդկանց, ովքեր զրկվել են կացությունից, ովքեր անօթևան են մնացել։ Երկրորդ ինքնաթիռով 19 հոգի է վերադարձել, և այսօրվա ինքնաթիռը, որը կգա, նույնպես կլինեն մարդիկ, ովքեր կվերադառնան Հայաստան մեզ հետ։ Մենք այսօրվա ինքնաթիռով երեկոյան վերադառնալու ենք»։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում.