Առաջին արտակարգ դրությունից հետո երկարաձգումներն անիմաստ էին և մեծ վնաս են հասցրել մեր երկրին. Մարուքյան
Մենք կարծում էինք, որ առաջին արտակարգ դրությունից հետո երկարաձգումներն այլևս անիմաստ էին և մեծ վնաս են հասցրել մեր երկրին: Սահմանափակումները պետք է պահպանվեին այլ ռեժիմով: Այս մասին Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում արտակարգ դրության երկարաձգմանը:
Նրա խոսքով՝ավիափոխադրումների վերականգնման համար միջազգային ավիափոխադրողներին առաջին ուղերձը պետք է լինի արտակարգ դրության հանումը. «Քանի դեռ այն կա, մենք գտնվում ենք այդ կարմիր գծի տակ»,-ասաց նա՝ նշելով, թե այս հարցով մյուս հանգամանքն էլ երկրում 100 հազար քաղաքացու հաշվով կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն է, բայց քանի դեռ արտակարգ դրությունը երկարաձգվում է, դա երկրորդական է:
«Առաջին քայլն այն պետք է լինի, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է վերանայվի, և այլ ռեժիմներով շարունակեն հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը, որ կարողանանք հաղթահարել այս իրավիճակը»,-նշեց Մարուքյանը:
Վերջինս ընդգծեց՝ ընդդիմության կողմից առաջին օրից ներկայացված բոլոր առաջարկները մերժվել են և հիմնականում անգամ քննարկման առարկա չեն դարձել: «Այն իրավիճակը, որ ունենք, նաև նրա արդյունքն է, որ իշխանություններն ասում էին՝ «մենք ամեն ինչ գիտենք՝ ինչպես անենք, և ինչպես գիտենք, այդպես էլ անելու ենք»,-ասաց նա՝ հավելելով նաև, թե քաղաքական առումով բուռն աշուն է սպասվում:
«Սեպտեմբերին վերջնական լուծում է ստանալու կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության քննիչ հանձնաժողովի հարցը, և երկրորդ՝ քննարկվելու է ԼՀԿ հարցապնդումը՝ կապված կրթության բնագավառում վերջին երկու տարիներին պետության քաղաքականության հետ»,-նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...