Առաջիկա տարիներին մենք կմեծացնենք Ադրբեջանից գնվող գազի ծավալները. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական նախագծերին և հայտարարել է, որ Թուրքիան առաջիկա տարիներին ավելացնելու է Ադրբեջանից գնվող գազի ծավալները: Այս մասին տեղեկացնում է takvim.com.tr կայքը:
«Թուրքիան և Ադրբեջանը համատեղ բազմաթիվ ռազմավարական նախագծեր ունեն՝ սկսած Կովկասից մինչև Հեռավոր Արևելք և Լոնդոն: Նման հիանալի նախագծերի օրինակ են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Տրանսանատոլիական գազատարը և այլն: Ներկայում Հարավային Կովկասում ևս երկու նախագիծ կա, որի իրականացումը շատ կարևոր է: Դրանցից մեկը Կարս-Նախիջևան երկաթգիծն է, մյուսը` Թուրքիա-Նախիջևան գազատարը: Ադրբեջանը դեպի Թուրքիա գազի մատակարարման ծավալներով արդեն առաջին տեղում է: Առաջիկա տարիներին մենք կմեծացնենք Ադրբեջանից գնվող գազի ծավալները»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...
«Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են
«Կորոնավիրուսը հասցրել է հետևանքներ թողնել անշարժ գույքի շուկայի վրա: Մասնավորապես, Երևանում բնակարանների գները նվազել ե...