Վարչապետն այցելել է ՊՆ N զորամաս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների
սոցիալ-կենցաղային պայմաններին։
Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ողջունել նախաճաշող զինծառայողներին և ծանոթացել
ճաշացանկին, որը համապատասխանում է Զինված ուժերում ներդրվող նոր սննդակարգին։
Կառավարության ղեկավարն անձնվեր ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսել է
նվերներով և մաղթել խաղաղ ծառայություն։


Նմանատիպ հոդվածներ
Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել․Տիգրան Ավինյան
Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրերը մշակելով: Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշան Փաշինյանի տարեդարձը ընտանիքի անդամները նշել են Ապարանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշանի տարեդարձը ընտանիքի անդամները նշել են Ապարանում՝ բնության գրկում: Մարիամ...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...