Մինչ երեխա ունենալը՝ ինձ ասում էին՝ կարո՞ղ ա դու էլ ես գեյ. ով է «Նորք»-ի ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնին հավակնող Հովհաննես Մադոյանը. ArmDaily
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի պաշտոնանկությունը մեծ աղմուկ է բարձրացրել հանրային ու հատկապես մասնագիտական շրջանակներում։ Բազմաթիվ մարդիկ այս որոշման առնչությամբ անհամաձայնություն են հայտնել սոցիալական հարթակներում։
Թեև Առողջապահության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել, թե նախարար Արսեն Թորոսյանն ո՞ւմ է նշանակելու միավորվող երկու կլինիկաների՝ ՁԻԱՀ-ի ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն, այդուհանդերձ, Մհեր Դավիդյանցը «Ազատության» հետ զրույցում հաստատեց շրջանառվող լուրերը, որ տնօրենի ժ/պ է նշանակվելու «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու Հովհաննես Մադոյանը։ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է, որ դեռեւս նշանակում չկա, լինելուն պես՝ կհրապարակվի կայքում։
Ով է Հովհաննես Մադոյանը
Ծնվել է 22 հոկտեմբեր 1976թ
Սովորել է Երեւանի պետական բժշկական համալսարանում
Մասնագիտությամբ` ընտանեկան բժիշկ
Աշխատում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ում որպես ծրագրերի խորհրդատու
Ամուսնացած է, ունի երեք երեխա
Նմանատիպ հոդվածներ
Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել․Տիգրան Ավինյան
Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրերը մշակելով: Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշան Փաշինյանի տարեդարձը ընտանիքի անդամները նշել են Ապարանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշանի տարեդարձը ընտանիքի անդամները նշել են Ապարանում՝ բնության գրկում: Մարիամ...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...