«Մարդաորս՝ «թավշյա» ձևով… Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»». Գևորգ Պետրոսյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդաորս՝ «թավշյա» ձևով…
Երեկ ընտանյոք հանդերձ Ծաղկաձորում էի: Ահավոր հիասթափված եմ ժողովուրդ-ոստիկան խորացող ատելությունից:
Անզուսպ ու անթաքույց ոգևորությամբ մարդ ա, որ բռնում տուգանում էին:
Հրազդանում ու Ծաղկաձորում մոտ հարյուր ոստիկանական մեքենա ընկած հետապնդում էին մարդկանց. էլ խանութներում, էլ այգիներում, էլ զվարճանքի վայրերում և, որ ամենախայտառակն է՝ եկեղեցու բակում…
Լավ, արա, դուք լրիվ ե՞ք ամոթը կորցրել:
Ամբողջ ամառը մարդկսնց բանտարկեցիք տներում, ու էդ խեղճ մարդիկ գեթ մի օր որոշել են նվիրել իրենց ընտանեկան հանգստին, էն էլ քթներից եք բերում:
Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»…
Այս ու երկրի ողբերգությունը հանդիսացող մի շարք այլ հարցերի շուրջ՝ այսօր հանդես կգամ հարցազրույցով, որը կտեղադրեմ իմ էջում…»:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...