«Լիդիանը» օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու է օրինական աշխատատեղերը վերակագնելու ուղղությամբ. հայտարարություն
«Լիդիան» ընկերությունը տարածել է հայտարարություն, որտեղ նշված է, որ «Լիդիանի» վագոն-տնակների տեղաշարժումը ապօրինություն էր և Ընկերությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել Ամուլսարի տարածքում։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Օգոստոսի 7-ին «Լիդիանի» օրինական վարձակալած տարածքից մի քանի մետր տեղաշարժվեցին օրինական տեղակայված «Լիդիանի» շարժական տնակները։ Սա Ամուլսարի տարածքում տեղի ունեցած հերթական ապօրինի գործողությունն էր։ Ոստիկանությունը օրենքի եւ օրինականության պաշտպանի իր գործառույթը ստորադասում է նախորդ օրերին մի քանի տասնյակ ակտիվիստների մասնակցությամբ աղմուկին ու մանիպուլյացիային։
Նույն օրը տարածքից հեռացվեցին նաեւ երկու տարի ապօրինի կերպով ճանապարհները փակող մի խումբ անձանց վագոն-տնակները, սակայն, միեւնույն է, դա չի վերականգնում ընկերության` խախտված իրավունքները։ Այս պահին տարածքում ընթանում են մաքրման, գույքագրման եւ այլ վերականգնողական աշխատանքներ, որոնք պարբերաբար խոչընդոտվում են ապօրինություն իրականացնող խմբավորման կողմից:
Իրավապահ համակարգը պարտավոր է պաշտպանել համայնքի եւ օրենքի շահերը։ Մինչդեռ համայնքը արդեն տեւական ժամանակ սպասում է խնդրի հանգուցալուծմանը՝ հուսալով, որ վերջապես կկարողանան վերադառնալ իրենց արժանապատիվ աշխատանքին։ «Լիդիանը» օրենքով իրեն վերապահված շրջանակներում ամեն ինչ անելու է օրինական աշխատատեղերը վերակագնելու ուղղությամբ՝ համայնքներից աշխատուժ ներգրավելով։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին տարածքում վերականգնել օրենքը եւ օրինականությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...