Խորապես ափսոսում եմ, որ այս ընտրությունը հեռու է ազատ և արդար համարվելուց. ԵԽԽՎ-ն՝ Բելառուսի ընտրությունների մասին
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Հենդրիկ Դամսը հայտարարել է, որ Բելառուսում նախագահական ընտրությունները չեն կարող համարվել ո՛չ ազատ, ո՛չ արդար:
«Խորապես ափսոսում եմ, որ այս ընտրությունը հեռու է ազատ և արդար համարվելուց: Անցյալ գիշերվա իրադարձությունները, ներառյալ ոստիկանության և ռազմական ուժի օգտագործումը և ցուցարարների կալանավորումը, խորացրին մտահոգություններս»,- ասել է Դամսը:
Նա հիշեցրել է, որ Բելառուսը ԵԽ-ին անդամակցել է 1997 թ., բայց այդ գործընթացը սառեցվել է ժողովրդավարության զարգացման և մրցակցային քաղաքական համակարգի առաջընթացի բացակայության պատճառով:
Բացի այդ, Դամսը հանրապետության իշխանություններին կոչ է արել «անխափան պահպանել մարդու հիմնարար իրավունքները և հավաքների ազատությունը»՝ համաձայն միջազգային պարտավորությունների, որոնք Մինսկը ստանձնել է:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...
Որոշ հասցեներում 8 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....