Ինձնից հետո եկած ոստիկանապետերը կոմպլեքսավորված մարդիկ էին. Վլադիմիր Գասպարյան
Ես ոչ արածներիս համար եմ փոշմանում, ոչ չարածներիս, ժամանակի մեջ պետք է նայել, տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ պետք է կայացնել։ Այս մասին PARA TV ՀԸ-ին հայտարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով հարցին, թե հետադարձ հայացքով իր պաշտոնավարման ժամանակ ի՞նչը կփոխեր։
Հարցին, թե ինչ է փոխվել ոստիկանությունում այս երկու տարվա մեջ, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ ոստիկանությունն իր ընտանիքն է, չի սիրում բարձրաձայնել նրա մասին, բայց իրեն տխուր է զգում։
«Տխուր եմ, որովհետեւ ունեինք բարեփոխումների 3 ծրագիր, որի 2 փուլը մենք անցկացրեցինք, հեռանալիս անձնակազմին ասել եմ, որ 3-րդ փուլը, որ պետք է անեինք 2018-ից սկսած, ավարտին հասցնեն։ Բայց հիմա այն, ինչ անում են, Ուկրաինայում, Վրաստանում փորձարկված բաներ են, այդ շտամպերը մեզ վրա չեն աշխատում։ Պետք է վերցնել լավը, ոչ թե ամեն ինչ»,- նշել է նախկին ոստիկանապետը։
Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ իրենից հետո եկած ոստիկանապետերը բարդութավորված անձնավորություններ էին:
«Ինձնից հետո եկած ոստիկանապետը և դրանից հետո ևս եկածները կոմպլեքսավորված անձնավորություններ էին , հիմա իրենք չկան, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդպես ասել: Նրանք գնացել են, այդ պատճառով կարող եմ ասել այդ բանը։ Եթե մարդ են նշանակում՝ հարցնելով՝ կգնա՞ս, թե՞ չես գնա Գասպարյանի հետեւից, դա տխուր է։ Խղճուկ մարդիկ են այդպիսի բաներ անում։ Ես միշտ ասել եմ՝ տղաներ, վա՛յ այն ոստիկանին, որը զբաղվում է քաղաքականությամբ, եւ վա՛յ այն կուսակցություններին, որոնք ոստիկանությանը որպես գործիք են օգտագործում, երկուսն էլ դատապարտված են»,-ասել է Գապարյանը:
Հարցին, թե արդյո՞ք հիմա ոստիկանները օգտագործվում են, նա նշեց. «Կարծում եմ, այո»:
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...