Գորիսում կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն. ԱԱՏՄ դիտարկումների արդյունքը
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ բնակավայրերում՝ ուշադրության առնելով անվտանգության նորմերի պահպանումը հատկապես հանգստյան տներում և հյուրանոցներում։ Լայնածավալ դիտարկումներ են ընթացել Սևանա լճի ափամերձ, Գյումրիի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Էջմիածնի և Երևանի հյուրանոցներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Մի շարք հյուրանոցներում ԱԱՏՄ տեսուչները ոչ բարվոք պատկեր են արձանագրել։ Խախտումներ դեռ կան․ ախտահանումը պատշաճ չի իրականացվում, գրանցամատյանների վարման գործընթացում թերացումներ կան, սոցիալական հեռավորություն չի պահպանվում, դիմակ չկրելու դեպքերը բազմաթիվ են, նաև բացակայում են իրազեկման թերթիկները: Հանգստյան որոշ տներում և հյուրանոցներում արձանագրված խախտումների արձանագրություններն ԱԱՏՄ-ն կներկայացնի պարետատուն՝ կասեցման միջնորդությամբ։
Միաժամանակ Գորիսում կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն՝ նախորդիվ դրանցում արձանագրված խախտումների հիմքով։ Իրականացվել է նաև 48-ժամյա կասեցում Էջմիածնում գործող մեկ տնտեսավարողի նկատմամբ։
Վերջին շրջանում շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ նաև կարի արտադրությունները։ Դրանցից Գյումրիում գործող մի քանիսը կրկին դիտարկվել են։
Երեւանի տարածքային կենտրոնի ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են հրուշակեղենի և պահածոների խոշոր արտադրություններում, Երևանի Մետրոպոլիտեի գրասենյակային տարածքում, բանկերից մեկի մասնաճյուղում և ոչ միայն։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։
Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են մշտադիտարկման աշխատանքները՝ արտադրամասերում, խանութներում, դեղատներում, գեղեցկության սրահներում, բժշկական կազմակերություններում:
Տեսչական մարմնի մասնագետները լայնածավալ իրազեկման աշխատանքների ընթացքում հանգամանալից ներկայացնում են նաև կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոններն ու նորմերը։
ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում խստացված ստուգայցերը շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...