Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն. Գևորգ Գրիգորյան
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը մի քանի անգամ ավելացել է։
«Բարի լույս բոլորին բացի յուրայիններին պետության հաշվին հարստացնողներից:
Հիշեցնեմ, որ նախարարի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ:
Այ հենց այսպես էլ իրենք կարողանում են թանկարժեք մեքենաներ և առանձնատներ գնել:
Կփոխվի իշխանությունը և կլինի հետաքննություն` այդ ժամանակ բոլորը պատասխան կտան»,-գրել է նա:
Գրառմանը կից բժիշկը հրապարակել է Արսեն Թորոսյանի՝ 3 տարի առաջվա գրառման լուսանկարը, որում Թորոսյանը նշել է, թե պետպատվերը յուրայիններին անգործ չթողնելու գործիք է։
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...
Բելառուսում ընտրություններին մասնակցությունը հասել է 79% -ի
ժամը 18-ի դրությամբ Բելառուսում նախագահի ընտրությանը մասնակցությունը կազմել է 79%: Այս մասին հաղորդել է Беларусь-1 հեռու...