Արայիկ Հարութունյանը կառավարությունում պարետատան նիստի է մասնակցում. ինչպես կսկսվի ուսումնական տարին
Մամուլը հայտնել էր, որ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին:
Սակայն ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ այսօրվա հանդիպումը կրկին չի կայանա, քանի որ այսօր նախարարը կառավարությունում պարետատան նիստի է մասնակցում, որտեղ քննարկվում է սեպտեմբերի 1-ից ուսումնական հաստատությունների վերաբացման հարցը:
Նշենք, որ մինչեւ այժմ պարետատան կողմից երեք սցենար էր քննարկվում՝ ուսումնական պրոցեսի վերսկսման համար: Եվ առաջիկա օրերին պետք է վերջնական որոշում կայացվի: Տարբերակներից առաջին, սակայն միեւնույն ժամանակ նախարարության համար ամենաանցանկալի տարբերակն ուսումնական տարին հեռավար սկսելն է: Երկրորդ տարբերակը բոլոր դպրոցներում դասերի վերսկսումն է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ երրորդ՝ ամենաարդյունավետ առաջարկը տարբերակված ուսուցմանն անցնելն է՝ հաշվի առնելով, որ կան աշակերտների տարբեր թվով դպրոցներ:
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...