Վլադիմիր Գասպարյանը հայց է ներկայացնելու դատարան՝ ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունից հայց է ներկայացնելու դատարան՝ կապված «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ։
«ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան, կապված օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ: ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աթանեսյանը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Վլադիմիր Գասպարյանը։ «Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ», - նշված է ռադիոկայանի կայքում։ «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը դատապարտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ռ/կ հայաստանյան ծառայության լրագրողների աշխատանքի խոչընդոտելը:
[901a492e8a896ec42a40798c60f1f343.png]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...