Սուրեն Պապիկյանը շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Սիրելի՛ շինարարներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ։
Ձեր որակյալ ու բարեխիղճ աշխատանքը կենսական նշականություն ունի մեր տնտեսության ամրապնդման, ենթակառուցվածքների զարգացման գործում։
Նույնիսկ արտակարգ դրության պայմաններում ձեր նվիրվածության և պատասխանատվության շնորհիվ հնարավոր դարձավ մեղմել համավարակի տնտեսական հետևանքները և ոլորտը պահել դիմակայուն:
Ինժեներների, նախագծողների, ճարտարապետների, շինարարների մեծ բանակն իր ամենօրյա նվիրված աշխատանքով բառի ամենաուղիղ իմաստով կառուցում է մեր երկիրը, փոխում այն՝ դարձնելով ավելի լավ,ավելի անվտանգ, բարեկեցիկ ու գեղեցիկ։
Պատմականորեն հայ շինարարները աշխարհին հայտնի են հմուտ շինարարի համբավով և թողած անգնահատելի ժառանգությամբ:
Այսօր ևս ձեր աշխատանքի արդյունքները, լավագույնս արտացոլելով ժամանակի ոգին, փոխանցվելու են սերունդներին։
Պետք է փաստել, որ մեր երկրում օր օրի աճող շինարարության պայմաններում մենք կարիք ունենք ոլորտի համալրման և որակյալ մասնագետների ներգրավման, ուստի առանձնահատուկ հարգանքս այն շինարարներին, որոնք այս տարի արտագնա աշխատանքի փոխարեն մասնակցում են երկրի շենացման գործին, ինչպես նաև այն երիտասարդներին, որոնք որոշել են մասնագիտանալ շինարարության հետաքրքիր ոլորտում:
Կրկին շնորհավորում եմ շինարարական ոլորտի բոլոր մասնագետներին, մաղթում քաջառողջություն, մասնագիտական նոր հաղթանակներ և բարօրություն։
Միասին գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք շենացնելու ենք»,-նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...