Ջավախքի Կուլիկամ գյուղում հանգիստ է, ձերբակալվածների մասին դեռ տեղեկություն չկա. գյուղապետ
Ջավախքի Կուլիկամ գյուղում, որի 27-ամյա բնակիչն այսօր սպանվել էր Ախալքալակ քաղաքում, հանգիստ է: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Սերգե Շիրինյանն ասաց, որ այս պահին գյուղում ոստիկաններ չկան, վիճակը հանգիստ է:
«Երեկոյան է դեպքը եղել, վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել, հնչել է կրակոց ու մեր գյուղից 27-ամյա երիտասարդ է մահացել, եւս մեկ հոգի ծանր վիրավոր է, հիվանդանոցում է»,-ասաց նա:
Գյուղապետի խոսքով` ոստիկանությունը կողմերին կոչ է արել հանդարտվել եւ այլեւս չշարունակել հարձակումները, դեռ տեղեկություններ չկան ձերբակալվածների մասին:
Մահացած 27-ամյա երիտասարդը մի քանի ամիս էր, ինչ ամուսնացել էր, երեխաներ չունի:
Լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Ախալքալակ քաղաքում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մեծ թվով ոստիկաններ հսկում են փողոցներում` կանխելու մահացածի հարազատների նոր հնարավոր հարձակումները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայաբնակ Ախալքալաքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Այնուհետեւ մահացած հարազատները հյուրանոց եւ 4 տուն են հրդեհել:
Ախալքալաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ա. Թորոյանի խոսքերով՝ իրենց մոտ է տեղափոխվել մի վիրավոր, եւս մեկ մարդ տեղում մահացել է: Հիվանդանոցի մոտ մի քանի մեքենա են ջարդել։
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...
Զանգվածային միջադեպ Ախալքալաքում. կան զոհեր, հյուրանոց է այրվում
Այսօր Ախալքալաքում ժամը 19.00-ի սահմաններում, «Խաս Բախչա» այգու մոտակայքում տեղի է ունեցել խոշոր միջադեպ, կան զոհեր, հայ...