Բեյրութի պայթյունից 3 օր անց փրկարարները մարդկանց են դուրս հանում փլատակների տակից
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունից հետո, Լիբանանցի զինվորականները ողջ մնացած կնոջ են գտել, ով երեք օր անցկացրել է փլատակների տակ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։
Թուլացած կնոջ փրկության կադրերը սոցցանցում հայտնվել էին ուրբաթ: Նշվում է, որ դրանից մի քանի ժամ առաջ բնակելի տան փլատակների տակից տղա երեխայի են դուրս բերել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաջողվել էր գտնել և փրկել նավահանգստի աշխատակիցներից մեկին, որը պայթյունից հետո հայտնվել էր ծովում և 30 ժամ մնացել այնտեղ:
Մահացածների մարմինները նույնպես հայտնաբերվում են ափից կիլոմետրեր հեռավորությամբ: Դեռևս տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: Նշվում է, որ տեղի ընտանիքներից մեկը որոնում է իրենց որդուն, որը հասցրել է զանգահարել հորեղբորն ու հայտնել, որ փլատակների տակ է մնացել, դրանից վայրկյաններ անց կապն ընդհատվել է:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...
Զանգվածային միջադեպ Ախալքալաքում. կան զոհեր, հյուրանոց է այրվում
Այսօր Ախալքալաքում ժամը 19.00-ի սահմաններում, «Խաս Բախչա» այգու մոտակայքում տեղի է ունեցել խոշոր միջադեպ, կան զոհեր, հայ...