Արտասահմանյան ԲՈՒՀ-եր ընդունված ուսանողները չեն կարողանում մեկնել, քանի որ որ Հայաստանը դասվում է արտակարգ դրության մեջ գտնվող երկրների ցանկում. Մարուքյան
Մեծ քանակությամբ ուսանողներ են դիմում մեզ և բարձրաձայնում արտակարգ դրության ռեժիմի և համավարակի դեմ պայքարի ոչ արդյունավետության պատճառով իրենց կրթական իրավունքի իրացման խնդիրների մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԼՀԿ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա մասնավորապես գրել է․
«Այն ուսանողներն, ովքեր ընդունվել են արտասահմանյան ԲՈՒՀ֊եր, այդ թվում՝ բարձր հեղինակություն ունեցող, այսօր չեն կարողանում ստանալ վիզա և չեն կարողանում մեկնել այդ ԲՈՒՀ֊երի երկրներ նաև այն պատճառով, որ Հայաստանը դասվում է արտակարգ դրության մեջ գտնվող երկրների ցանկում։
Հեռավար կրթությունը մեր ԲՈՒՀ֊երում արդեն ցույց է տվել և շարունակում է ցույց տալ իր անարդյունավետությունը նաև այն պատճառով, որ մենք պատրաստ չէինք թե՛ տեխնիկապես, թե՛ կազմակերպչական առումով և թե՛ հոգեբանորեն։ Արդյունքում առկա են մեծ քանակությամբ դժգոհություններ և՛ ուսանողների, և՛ դասավանդողների մոտ։
Ի վերջո, կրթական բնագավառում առկա բազմաթիվ խնդիրները ևս մի մեծ փնջով չավելացնելու համար անհրաժեշտ է բացել կրթական հաստատությունները, սահմանել ուսումնական գործընթացի հակահամաճարակային խիստ կանոններ և չվնասել կրթության համակարգի՝ առանց այն էլ ոչ բարվոք վիճակին»,-գրել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...