Թուրքիական լիրան ամերիկյան դոլարի նկատմամբ շարունակում է անկում արձանագրել
Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը կորոնավիրուսի համավարակի պատճառով ամերիկյան դոլարի նկատմամբ շարունակում է անկում արձանագրել՝ սահմանելով նոր հակառեկորդ:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, թուրքական լիրան տարեսկզբից ի վեր 19 տոկոս անկում է արձանագրել դոլարի նկատմամբ: Ուրբաթ երեկոյան ամերիկյան 1 դոլարը կարելի էր գնել 7,17 լիրայով:
Ըստ մասնագետների՝ անկումը պայմանավորված է բարձր գնաճով, ընթացիկ օպերացիոն հաշիվների պակասուրդով, ինչպես նաև թուրքական կառավարության՝ տնտեսությունը խթանելու նպատակով էժան վարկերի առաջարկով: Նշվում է, որ Թուրքիան հույս ունի իրավիճակը կարգավորել արտասահմանյան արտարժույթի ներկրմամբ, որը նախատեսում է իրականացնել արտահանումների եւ զբոսաշրջության հաշվին: Սակայն կորոնավիրուսը լուրջ հարված է հասցրել մասնավորապես Թուրքիայի զբոսաշրջությանը եւ խաթարել միջազգային առեւտրատնտեսական կապերը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...