Բեյրութի նավահանգստի պահեստի նախկին աշխատակիցն ուշագրավ բացահայտումներ է արել. սելիտրան պահվել է պայթուցիկներով լի տոպրակների կողքին
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի պատճառ դարձած 2750 տոննա ամոնիումի սելիտրայի կողքին պահվել են հրավառ պայթուցիկներով լի պարկեր: Ուշագրավ բացահայտումն արել է պահեստի նախկին աշխատող Յուսուֆ Շեհադին:
Նա մանրամասնել է, որ հրավտանգ նյութն ու պայթուցիկ նյութերով լի տասնյակ պարկերը պահվել են նավահանգստի միևնույն պահեստում:
Շեհադին, որն այս տարվա մարտին Կանադա է արտագաղթել, հեղինակավոր The Guardian պարբերականի հետ զրույցում պատմել է, որ իրեն կարգադրել էին 2750 տոննա քիմիական նյութը տեղավորել թիվ 12 պահեստում: Նույն պահեստում պահվել են մաքսային ծառայության կողմից առգրավված հրավառ պայթուցիկները:
Բացի այդ, տղամարդը պատմել է, որ նախկին գործընկերներն իրեն պատմել են, որ սոսկալի պայթյունից կես ժամ առաջ պահեստի աշխատողներն էլեկտրական գործիքով փորձել են վերանորոգել թիվ 12 պահեստի դուռը: Շեհադիի համոզմամբ՝ հենց այդ աշխատանքն է դարձել ողբերգության պատճառ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...