«Դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը միայն Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար. Վանեցյան
«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը, այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Կորոնավիրուսից և դրա ուղեկցությամբ մահերի թիվը Հայաստանում անցավ 1000-ը։ 1000 մարդկային ճակատագիր, 1000 որբացած ընտանիք, 1000 մարած ջերմություն։ Կորոնավիրուսը շատ երկրների է վնասել, բայց այն, ինչ կատարվեց Հայաստանում, պարզապես խայտառակություն էր ու հանցագործություն՝ պետական մակարդակով։
«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը։ «Դուխով» լինել՝ նշանակում է դուխով որոշումներ կայացնել, որոնք կպաշտպանեն քո ժողովրդին, կապահովեն նրանց կյանքը։ Բազմաթիվ աններելի սխալ որոշումներն արժեցան ահռելի թվով կյանքեր։ Այս պահին 1000-ից ավել մեր քաղաքացիների կյանք՝ մեկ միլիոն բնակչի հաշվով անգամներ ավել մեր նման երկրների ցուցանիշներից։
Իսկ այսօր էլ «դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը միայն նախարար Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար, այն էլ՝ հայտնի շրջանակի հետ հարաբերություններ հարթելու ծածուկ ակնկալիքով։
Մեղադրել քաղաքացուն, որ հիվանդացել է, մեղադրել քաղաքացուն, որ չի ստացել բուժում, մեղադրել քաղաքացուն, որ մահացել է։ Սա ցինիզմ է պետական մակարդակով։
Չեմ կարծում, թե նույնիսկ 1000-րդ մահը սթափեցնող դեր կխաղա։ Ցավոք», - գրել է Վանեցյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...