Մահացել է ՀՀ նախկին պետնախարար Գրիգոր Արեշյան
Մահացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:
«Պրոֆեսոր Արեշյանի հետ տարբեր գաղափարներ էինք քննարկել և մտածում էինք դրանց իրականացման շուրջ: Շատ էր մտահոգվում պատմության թանգարանի անմխիթար վիճակի և ցուցադրության չդրված հազարավոր արժեքավոր իրերի ապագայով: Պրոֆեսոր Արեշյանը մեծ ավանդ ունի հայագիտության, հնագիտության և պատմության բնագավառներում: Պրոֆեսոր Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500 ամյա ոտնամանը:
Թող աստված հոգիդ լուսավորի»,- գրել է նա
Նմանատիպ հոդվածներ
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...
Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛. Մաշտոցի պուրակի հաստաբուն ծառերը հատվել են. Արմեն Բեգոյան
Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակ...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...