Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛. Մաշտոցի պուրակի հաստաբուն ծառերը հատվել են. Արմեն Բեգոյան
Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել Մաշտոցի պուրակից, որտեղ հաստաբուն ծառեր են հատվել:
Նա, մասնավորապես, գրել է. «Դեռ երեք ամիս առաջ ես և ավագանու անդամներ եղանք տեղում, և ինչ պարզվեց՝
ՈՒշադրություն.
ըստ Մարությանի տված թույլտվության մեջ եղած քարտեզի՝ այդտեղ ծառեր չկան։ Պատկերացնու՞մ եք՝ Մաշտոցի պուրակում ծառեր չկան։
Իհարկե, այցի շրջանակներում մեր կողմից կանգնեցվեց շինարարությունը, մասնագետների պահանջով հողով ծածկվեցին բացված և արդեն վնասված ծառարմատները , կատարվեցին մասնագիտական գործողություններ ծառերը փրկելու համար։ Եվ հիմա ի՞նչ, նորից կտրում են։
Տարիներով պայքարեցինք, որ այսպիսի՞ ավարտ ունենա։
Թե ինչու՞ և ինչպես է թույլ տվել, եզրակացությունները թողնում եմ Ձեզ։
Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛»:
[b24a4452b794c9718982b2ea8421d219.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...