«Լիսկայի» եղբոր տղան՝ «Հոպոպի Մայոն», Գորիսում Mercedes-ով ավտոմեքենաների ջարդ իրականացնելուց հետո դիմել է փախուստի
Երեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 79 QQ 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքում՝ Արցախյան խճուղում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Նիվա և Վազ 2106 մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 06-ի և Նիվայի վարորդները եղել են դեպքի վայրում, իսկ Mercedes-ի վարորդը վթարից հետո հեռացել է դեպքի վայրից։ Mercedes-ը վարել է Գորիս քաղաքի բնակիչ Մայիս Խաչատրյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի եղբոր տղան է, ում Գորիսում ավելի շատ ճանաչում են «Հոպոպի Մայո» մականվամբ։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է. ԱԳՆ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. #ԼիբանանԲեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հ...
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 3-ի
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռու...
Բեյրութում պայթյունի հետևանքող հայ երիտասարդ բուժքույր է զոհվել
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռու...