«Մարիուպլ-Կիեւ» գնացքում ուկրաինուհի հաղորդավարուհուն ծեծել են եւ փորձել բռնաբարել որդու ներկայությամբ
«Մարիուպլ-Կիեւ» գնացքի կուպեում հարձակվել են կնոջ վրա եւ փորձել բռնաբարել։ Դեպքի հանգամանքների եւ հարձակվողի մասին տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշենկոն, հաղորդում է ՈւՆՆ-ը։
«Սրիկան, որն այս գիշեր «Մարիուպլ-Կիեւ» գնացքում ծեծել է եւ փորձել բռնաբարել Անաստասիա Լուգովայային, այսօր բերման է ենթարկվել։ Ոստիկանությունն ու դատախազությունը նախապատրաստում են մեղադրական նյութեր միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու եւ բռնաբարության փորձի համար։ Ոստիկանությունն ու դատախազությունը կդիմեն դատարան առանց գրավի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, քանի որ այդ մարդը վտանգ է ներկայացնում հասարակությանը»,-հայտնել է Գերաշենկոն։
Նշվում է, որ ավելի վաղ ծնունդով Զոպորոժյեից Վիտալի Ռուդզկոն (ծնված 1975 թվականին) երեք անգամ դատվել է (ավտոմեքենա առեւանգելու, խուլիգանության եւ կողոպուտի համար)։
«Անվտանգության տեսանկյունից ճիշտ կլիներ վճարովի հիմունքով պահպանության աշխատակիցներն ուղեկցեին ուղեւորատար գնացքների հիմնական երթուղիները»,-եզրակացրել է ՆԳ փոխնախարարը։
Ավելի ուշ հաղորդավարուհի Անաստասիա Լուգովայան Instagram-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում պատմել է դեպքի մասին, ինչպես նաեւ կցել հարձակման հետեւանքներով իր լուսանկարը։ Նա պատմել է, որ հանցագործը ծեծել է իրեն եւ փորձել բռնաբարել իր մանկահասակ որդու ներկայությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է. ԱԳՆ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. #ԼիբանանԲեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հ...
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 3-ի
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռու...