Սնկից թունավորման դեպք ՀՀ-ում. տուժածների վիճակը գնահատվում է ծանր
Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրանցից մեկը դուրս է գրվել, իսկ մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ներկայումս տուժածների վիճակը գնահատվում է ծանր:
Վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ մասնագետները կրկին զգուշացնում են.
• սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
• չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
• ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
• սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
• չուտել հում սունկ,
• երեխաներին չկերակրել սնկով,
• աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
• սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
• չզբաղվել ինքնաբուժմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
ՀՐԱՏԱՊ. Լիբանանում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի. 24News
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ազգությամբ հայերի թիվը հասել...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...