ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ` «գիշերային չղջիկը» հայտնաբերվել է
Այսօր՝ հուլիսի 31-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան էվինյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող տարածք է տեղափոխվել BMW մակնիշի 99 ՏR 990 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը Երևանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում է հանդիպակաց, գիշերային ժամերին էլ ավտոմեքենան վարում է դժոխային արագությամբ, ինչի հետևանքով առաջանում է ուժեղ ձայն, որը խանգարում է քաղաքացիների գիշերային անդորրը:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում՝ անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից և ավտոմեքենայի մակնիշից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածք:



Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...