Հրազդանում շենքի տանիքը քամուց վնասվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված
Օգոստոսի 1-ին, ժամը 19:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցի թիվ 15 շենքի տանիքը ուժեղ քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Հայ ֆիդայիններ փողոցում գտնվող «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը՝ մոտ 300 քմ, ամբողջությամբ պոկվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված` դեպի Ծաղկաձոր քաղաք ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Փրկարարները մասնատել են տանիքի վնասված կառուցատարրերը և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց:
Դեպքի վայրում են գտնվել ԱԻՆ ՓԾ Կոտայքի փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ փ/ծ կապիտան Մելքոնյանը, Հրազդանի քաղաքապետ Ս. Միքայելյանը և Հրազդանի ՃՈ դասակի հրամանատար ոստ. մայոր Բագրատյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
ՀՐԱՏԱՊ. Լիբանանում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի. 24News
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ազգությամբ հայերի թիվը հասել...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...