Դատավորների ընդհանուր ժողովը կողմ է քվեարկել ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատավորների ընդհանուր ժողովը կողմ է քվեարկել ՍԴ դատավորի պաշտոնում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, իսկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանի օգտին քվեարկող դատավորների թիվը քիչ էր, վերջինիս վարկանիշն անհամեմատ ցածր է՝ ընդամենը 9 միավոր:
Դատավորների կարգապահական հանձնաժողովի անդամներ են ընտրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արման Հովհաննիսյանը, Հովիկ Շահնազարյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը:
Արձանագրենք, որ նշված դատավորներն ունեն բարձր և միջին վարկանիշ. Հովիկ Շահնազարյանի վարկանիշը 33 միավոր է, Լիլիթ Կատվալյանի վարկանիշը՝ 23 միավոր, Արման Հովհաննիսյանի վարկանիշը 52 միավոր է, իսկ Սերգեյ Մարաբյանի վարկանիշը 70 միավոր է:
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի պաշտոնում ՀՀ կառավարությունը ներկայացրել է գիտնական իրավաբան Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...