Նյութեր են նախապատրաստվում աշխատակիցներից մեկին աշխատանքի վերականգնելու հետ կապված. սա օրենքի ծաղր է. Սահակյան
«Պարոն Վանեցյանը հրավիրվել էր բացատրություն տալու և որքան մեզ ներկայացվեց, նյութեր են նախապատրաստվում աշխատակիցներից մեկին աշխատանքի վերականգնելու հետ կապված։ Սա ես համարում եմ օրենքի ծաղր, քանի նոր ըստ օրենքի, սահմանային 50 տարին լրանալուց հետո կարող է ևս 5 տարով երկարաձգելու, ինչն արվել է։ Անձը վերականգնվել է աշխատանքի օրենքի պահպանմամբ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Նրա խոսքով՝ քրեական գործ են ուզում հարուցել, բայց շատ զարմանալի է, քանի որ քրեական օրենսգրքում նման նորմ չկա» Եթե նույնիսկ խախտված լներ օրենքը, ապա միևնույն է , սա քրեկանա պատասխանատվություն առաջացնել չի կարող։ Սրանով պետությունը հաստատում է, որ պարոն Վանեցյանի դեմ չկա որևէ քրեական գործ հարուցելու հիմք և նրանք հասել են նրան, որ այս կերպ են փորձում քրեական գործ հարուցել և հետապնդում իրականացնել»։
Նրա տեղեկացմամաբ՝ խոսքը մի աշխատակցի վերականգնման մասին է, որի շնորհիվ շատ լուրջ գումարներ են վերակնագնվել պետբյուջե։
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...