Թուրքիան և Ուկրաինան հնարավոր է «Bayraktar» տեսակի ԱԹՍ-ների համատեղ արտադրություն սկսեն
Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Գյուլդերեն ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում Թուրքիան և Ուկրաինան հնարավոր է համատեղ անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսեն։
Դեսպանի խոսքը վերաբերում է թուրքական «Bayraktar» տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերին։
Գյուլդերեն նշել է, որ Ուկրաինան վերջերս Թուրքիայից գնել է «Bayraktar» տեսակի ԱԹՍ-ներ և հավելել, որ քննարկման փուլում են Ուկարինայում համատեղ ավելի ուժեղ համակարգեր զարգացնելու և նույնիսկ «Bayraktar»-ների արտադրության հարցը։
Դեսպանի համոզմամբ՝ նշյալ ԱԹՍ-ների համատեղ արտադրությունը կարող է պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիա-Ուկրաինա համագործակցության նոր խորհրդանիշ լինել։
«Մեր ազգային անվտանգության շուրջ շատ կարևոր ծրագրեր ենք քննարկում։ Այս ոլորտում շարունակում ենք ակտիվորեն աշխատել»։
Բացի այդ, Գյուլդերեն շեշտել է, որ Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմաֆինանսական համագործակցությունը ամրապնդել պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրնեի համագործակցությունը։
Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի 3-ին Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմաֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրվել։
Իսկ ավելի վաղ ուկրաինական «Ukroboronprom» ընկերությանը կից «Ukrspetseksport»-ի և թուրքական «Baykar» մեքենաշինական ընկերության միջև զենքի և օդատիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կազմակերպություն էր հիմնվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...