ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը փորձել է բարելավել դիրքերը սահմանի այդ հատվածում. Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է
Ադրբեջանը փորձել է բարելավել դիրքերը սահմանի այդ հատվածում եւ հայկական ուժերը ոչ միայն կանխել են այդ փորձերը, այլեւ արժանի հակահարված տալով, իրենք են բարելավել իրենց դիրքերը․ սա է կատարվել սահմանի այդ հատվածում։ Այս մասին «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հուլիսին Տավուշի սահմանի մոտ ծավալված մարտական գործողություններին։
«Համարում եմ, որ մեր զինված ուժերն արձագանքել են ճիշտ, ժամանակին, արագ եւ համարժեք։ Դրանից հետո, փորձելով վերադարձնել նախկին իրավիճակը, Ադրբեջանը սկսել է ռմբակոծել հայկական գյուղերը, օգտագործելով եւ հրետանի, եւ անօդաչու սարքեր։ Եվ, ըստ էության, այդ լոկալ մարտը վերածվեց ավելի մասշտաբային մարտական գործողությունների։ Սա է շատ կարճ բնութագիրը, ինչ կատարվել է։ Հիմա, ինչո՞ւ էր Ադրբեջանի արձագանքը այդ լոկալ միջադեպին, այդքան, այսպես ասենք, ցավագին։ Գիտեք, մենք պետք է այս ամենը դիտարկենք անցած 2 տարվա կտրվածքով՝ ինչ էր տիրում սահմանին, ինչ էր տիրում հայ-ադրբեանական շփման գծի երկայնքով։ Ըստ էության, մենք առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իրենց դիրքերը։ Իսկ դիրքային առավելությունը չափազանց կարեւոր է։ Ընդհանրապես, զինվորականները պետք է համարեն, որ այս հակամարտությունը լուծում չունի։ Սա տեւելու է շատ եւ շատ երկար, եւ եթե քո դիրքը հարմար է, մարտական դիրքի մասին է խոսքը, ապա դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք, եւ հակառակը՝ մյուս կողմի համար։ Դրա համար, չափազանց կարեւոր է առաջնագծում միշտ մտածել դիրքերը բարելավելու եւ ամրապնդելու մասին, ինչը, ցավոք, մենք չէինք անում վերջին 2 տարվա ընթացքում։ Իրենք անարգել բարելավում էին իրենց դիրքերը եւ անարգել ամրացնում եղած մարտական դիրքերը։ Եվ, հավանաբար, սովորել էին, որ այդպես էլ պետք է լիներ։ Եվ երբ կանխվեց ու հակառակը տեղի ունեցավ, ապա սկսեցին խաղաղ բնակչությանը ռմբակոծելով, փորձել ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ՝ մեկ պարզ պատճառով․ վերադարձնել այն, ինչի համար այս ամենը սկսվել էր՝ դիրքային բարելավում», ասել է ՀՀ 2-րդ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի և Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК-ին: Հեռուստաալիքը տեսանյութը վերնագրել է այսպես` «Նիկոլ Փաշի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական հեռուստաընկերություններով սկսել են տարածել «սենսացիոն լուր». Կարեն Հովհաննիսյան
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.«Այս օրերին ուշի ուշով հետևում եմ Ա...
Չորս րոպե առաջ ամբողջ ընտանիքով «անհանգստացանք». Մարուքյանը տեսանյութ է հրապարակել
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում քաղաքացիներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա իշխանությունը երկիրը տանում է այնտեղ, որտեղից հիմա բոլորը փախչում են. Ռոբերտ Քոչարյան
Չկա հստակ բնութագրիչ, որը կբնութագրի Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին,...