Ռոմանոս Պետրոսյանը վաղը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հնարավոր է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվի Շրջակա միջավայրի նախարար։ ArmLur.am-ի հետ զրույցում մարզպետը նշել էր, որ պաշտոնապես որևէ նման բան այս պահին չկա և չի ցանկացել մեկնաբանել լուրը:
АrmDaily.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը նշել է, որ չի կարող այս լուրը հաստատել կամ հերքել. «Եթե նման որոշում լինի, լինելու է նաև համապատասխան վարչապետի որոշում, որը կհրապարակվի»։
Եվ ահա հենց այս լուրերի համատեքստում էլ կառավարության նիստի վաղվա օրակարգում է ներառվել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը: Իսկ շրջանառվող լուրերի համաձայն էլ վերջինս կնշանակվի Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մայիսի 5-ին Էրիկ Գրիգորյանը ազատվել էր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Նախարարի լիազորություններն այս ընթացքում կատարում է առաջին փոխնախարար Վահե Ջիլավյանը:
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...