Միջազգային ավիափոխադրումների պարագայում մեղմացումներ չեն լինի. Տիգրան Ավինյան
Հայաստանը քննարկում է օգոստոսի 12-ից արտակարգ դրության երկարացման հարցը, այս մասին պարետատան նիստից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Մեծապես կախված է նրանից, թե ինչպիսին կլինի հակահամաճարակաբանական պատկերն առաջիկայում», - ասաց նա։
Ավինյանը նշեց, որ պարետատունը մշակում է համավարակի կառավարման պլան։
«Կառավարման պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել ու աշխատել կորոնավիրուսի պայմաններում», - ասաց ՀՀ փոխվարչապետը։
Պարետը նշեց, թե քննարկվում է դեռևս սահմանափակված մի շարք ոլորտներ վերաբացելու հնարավորությունը։
Նրա խոսքով՝ միջազգային ավիափոխադրումների պարագայում իրավիճակը սահմանափակումների սպասվող մեղմացումների առումով տարբեր է լինելու։
«Այստեղ մեր գործողությունները հիմնականում նպատակ ունեն հնարավորինս կանխել համաճարակաբանական լրացուցիչ ռիսկերի առաջացումը ու պահպանել ներկայումս ձեռքբերված կայուն, բայց փխրուն իրավիճակը», - ասաց Ավինյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնելը։
Նա կոչ արեց հանգիստը կազմակերպել Հայաստանում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...