Կառավարությունը քննարկում է կրթական ու մշակութային հաստատությունների վերաբացման հարցը
Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց` ՀՀ կառավարությունը դեռ չգիտի` կդադարեցվի արդյոք կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը, թե դրա փոխարեն կկիրառվի մեկ այլ` արտակարգ իրավիճակի ռեժիմ։
«Օգոստոսի 12-ին երկրում ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը։ Ներկա դրությամբ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակի անցնելու տարբերակները քննարկվում են, և մեծապես կախված են նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակաբանական պատկերն առաջիկայում»,– ասաց Ավինյանը։
Նրա խոսքով` անորոշ է մնում նաև կորոնավիրուսի վարակի տարածման երկրորդ ալիքի հավանականության հարցը։ Այդուհանդերձ, պարետի խոսքով, կառավարությունը քաղած դասերի հիման վրա մշակում է վարակի դեմ պայքարի կառավարման նոր պլան, որի նպատակը համավարակի պայմաններում բնականոն կյանքի ապահովումն է։
Կառավարությունը քննարկում է նաև դեռևս սահմանափակված մի շարք ոլորտների վերաբացման հնարավորությունը։ Իսկ կրթական ու նախակրթական հաստատությունների համար մշակվում են անվտանգության հստակ կանոններ։
Ավինյանը խոստացավ, որ առաջիկա օրերին կառավարությունը կհրապարակի մանրամասն ուղեցույցներ, որոնցում բացի վերոհիշյալ ոլորտներից, կներկայացվեն նաև թանգարանների, գրադարանների վերաբացման համար նախապայման հանդիսացող կանոնները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...