Հունաստանում պայթյուն Է տեղի ունեցել նավագնացային ընկերության գրասենյակի մոտ
Հուլիսի լույս 29-ի գիշերն ինքնաշեն պայթուցիկ սարք Է գործել Պիրեա նավահանգստային քաղաքի Պապանաստասիու փողոցում՝ նավագնացային ընկերության մոտքի մոտ, ոչ ոք չի տուժել: Այդ մասին փոխանցում է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին հայտնել Է Հունաստանի EPT պետական հեռուստատեսությունը:
Հեռուստատեսության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով ընկերության շենքին լուրջ նյութական վնաս Է հասցվել: Ոստիկանությունը եւ հրշեջները որոշ ժամանակ արգելափակել են շենքի մոտ տրանսպորտի երթեւեկությունը, որպեսզի հավաքեն պայթուցիկ սարքի՝ ցիրուցան եղած մնացորդները:
Առաջին տեղեկատվության համաձայն՝ պայթյունը եղել Է ուժգին, քանի որ ռումբի մասերը գտնվել են գրասենյակից հինգ - վեց մետր հեռավորության վրա: Ինչպես հայտնել Է Zougla.gr նորությունների պորտալը, դա այդ նավագնացային ընկերության վրա հարձակման առաջին դեպքը չԷ: Այս տարվա հունվարի 17-ին անհայտ անձինք հրկիզող սարք Էին դրել ընկերության գրասենյակի մոտ, որն այն ժամանակ նույնպես լուրջորեն վնասվել Էր: Հունվարի 27-ին անհայտ անձինք հզոր հրկիզող սարք Էին դրել նավագնացային ընկերության սեփանականատիրոջ տան մոտ, որտեղ այն ժամանակ գտնվում Էին նրա ծնողները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...