Հայաստանում կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր կան. ո՞րն է պատճառը
Հայաստանում կորոնավիրուսի կրկնակի վարակման մի քանի դեպք է գրանցվել։ Պարետատան նիստի ավարտից հետո ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Գիտական մակարդակի հետազոտությունների կարիք կա` հասկանալու, թե ինչով են դրանք պայմանավորված։ Ամեն դեպքում դրանք լայնածավալ և մեծամասշտաբ չեն և, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են կոնկրետ անձանց առողջական առանձնահատկություններով, գուցե բջջային մակարդակի առանձնահատկություններով»,–ասաց նախարարը։
Արսեն Թորոսյանի խոսքով` կրկնակի վարակման դեպքեր եղել են նաև այլ երկրներում։Նա նշեց, որ սա ևս մեկ առիթ է մտածելու, որ հիվանդանալ–լավանալն առիթ չէ անվտանգության կանոնները չպահպանելու համար։ Սակայն, մյուս կողմից, այնպես էլ չէ, որ անհանգստանալու պատճառ կա, և բոլոր հիվանդացածները նորից պետք է վարակվեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...